Ռիո դե Ժանեյրոյի օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի օդանավակայանի աշխատակիցները 1֊օրյա գործադուլ են հայտարարել։ Այնտեղ այսօր սկսվում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Գործադուլի մասնակիցները պահանջում են աշխատավարձերի բարձրացում, ինչպես նաև առաջնության անցկացման հետ կապված հատուկ հավելավճար։
Նշենք, որ ավելի վաղ Սան Պաուլուի մետրոյի աշխատակիցները նույնպես գործադուլ էին հայտարարել, սակայն մինչ այժմ դեռ հայտնի չէ այն հիգշաբթի օրը կշարունակվի, թե ոչ։ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն բացման արարողությունը տեղի է ունենալու Սան Պաուլուում։