211652_close_icon
views-count29567 դիտում article-date 22:05 01-05-2018

«ՀՀԿ-ի քվեարկությունն ունենալու է նույն ազդեցությունը». Փաշինյան. Aravot.am

«Աներեւակայելի էր… պատկերացրեք՝ 12 ժամ շարունակ ՀՀ ավելի քան 250 000 քաղաքացիներ կարող են կանգնել այս հրապարակում: Իրենք (նկատի ունի՝ ՀՀԿ-ին) պետք է հասկանան, թե ինչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ ամեն ինչ վերջացած է, մեր հաղթանակն արձանագրված է, սա ուրիշ Հայաստան է»,-Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման այսօրվա հանրահավաքում քիչ առաջ հայտարարեց շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը, հիշեցնենք, այսօր չընտրվեց վարչապետի պաշտոնում: «Այդ ՀՀ-ում մնացել է ընդամենը հիսուն աթոռ՝ Բաղրամյան 19 հասցեում դրված: Մնացած Հայաստանը գտնվում է ՀՀ քաղաքացիների իշխանության եւ վերահսկողության ներքո: Այսօր ՀՀԿ-ի պահվածքն ուներ բացառապես սադրիչ բնույթ: Նրանք անընդհատ ուզում էին հասնել նրան, որ ժողովուրդը եւ նրա թեկնածուն նյարդայնանան, ափերից դուրս գան, սադրիչ բաներ անեն, գրոհներ կազմակերպեն, բայց մենք դիակապտությամբ չենք զբաղվում: Քաղաքական մեռելը, որը կոչվում է ՀՀԿ, արժանի չէ մեր ուշադրությանը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/05/01/954243/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր