39072 դիտում
16:15 01-06-2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան. «Մարզում ՀՀԿ-ի ազդեցությունը կամաց-կամաց հետ է քաշվում». aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որն իր պաշտոնը ստացավ այսօր՝ կառավարության նիստում, նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե մարզում մե՞ծ է ՀՀԿ-ի ազդեցությունը, ասաց՝ ինչպես բոլոր մարզերում եղել է մեծ, սակայն այսօր արդեն մաս-մաս հետ է քաշվում այդ ազդեցությունը, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/06/01/961198/]Aravot.am[/url]-ը։
Նորանշանակ մարզպետից նաեւ հետաքրքրվեցին, թե մարզում կա՞ն համայնքապետեր, որոնք հրաժարվել են ՀՀԿ-ական լինելուց, պարոն Սարգսյանն ասաց, որ 2-3 դեպք արձանագրվել է, որից մեկը Գոռավանք համայնքի ղեկավարն է: Հարցին էլ, թե ուժերը հիմնականում ինչի վրա են կենտրոնացնելու, ինչի վրա են աշխատելու, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Կադրային, ֆինանսական հարցերին: Քանի որ Արարատի մարզը գյուղատնտեսական մասով պետք է մեծ առաջընթաց ունենա, տարիներ շարունակ հետին պլան է մղվել, պետք է աշխատենք գյուղատնտեսության զարգացման, առողջապահության, կրթության ուղղությամբ: Չի լինելու, որեւէ գերակա ուղղություն եւ անտեսվի մյուս ուղղությունները, մեզ համար բոլորն էլ հավասարապես կարեւոր են»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/06/01/961198/]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12223 դիտում
10:07 30-09-2017
ՀՀԿ-ն կամաց-կամաց բացում է քարտերը․ ինչ պաշտոնի է հավակնում Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»
Այս բաժնից
1507 դիտում
22:38 11-01-2025
Մել Գիբսոնի Մալիբուի տունն ամբողջությամբ հրդեհվել է
1765 դիտում
20:12 11-01-2025
«Ես 18 տարեկա՞ն եմ»․ Մալենան նշել է 18-ամյակը