211652_close_icon
views-count7921 դիտում article-date 19:37 01-05-2018

Արտակ Զեյնալյան. «Վահանի և սրի պայքարում, մի օր սուրը հաղթում է». Aravot.am

«Ութսունութին ՀՀ բնակչությունը երեքուկես միլիոն էր, հանրահավաքները ունեին տեղեկատվություն ստանալու նպատակ, այսօր ավելի քիչ է մեր բնակչության թիվը, բայց ավելի շատ մարդ կա հրապարակում: Այսօրվա չափ մարդ հրապարակում չի եղել, մարդիկ առավոտվա ժամը իննից հետեւում են, թե ինչ է կատարվում: Սա իրավունքի ինքնապաշտպանություն է: Եթե երկրում չկա խախտված իրավունքի վերականգնման միջոց, մարդը ստիպված է դիմել խախտված իրավունքի ինքնապաշտպանությանը»,- ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ելույթն այսպես սկսեց: Նրա խոսքով, «Ժողովուրդը ուղղակիորեն իրականացնում է իր ինքնիշխանությունը, ի՞նչն է ժողովրդին ցասումի հասցրել, գազազեցրել, երբ ասվում է բոլոր խնդիրները լուծվելու են Մելիք-Ադամյանում, քաղաքական մեծամասնությունը մենք ենք, ինչքան ուզենք կխփենք… Բոլոր մարդիկ գիտեն, թե ինչպես է ձեւավորվել ընտրական կամքը: Մենք ժողովրդի իրական կամքը որպես մարմին չենք իրականացնում»: Նրա ձեւակերպմամբ, վահանի եւ սրի պայքարում, մի օր սուրը հաղթում է: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/05/01/954198/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր