211652_close_icon
views-count1855 դիտում article-date 19:25 01-05-2018

Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն

Մայիսի 1-ին, ժամը 13:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից 4-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ի. Մ.-ին (ծնված 2000 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Մայիսի 1-ին, ժամը 02:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու թիվ 159ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Կ. Խ.-ին (ծնված 1988 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր