Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 28-ին Ավինյոն քաղաքի Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի մոտ տեղի է ունեցել հիշատակի միջոցառում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ելույթի խոսքերով հանդես են եկել Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանը և Ավինյոնի շրջանի ֆրանկո-հայկական ասոցիացիայի նախագահ Վերոնիկ Մարդոյան-Բրունան:
Ֆրանսիական երգչախումբը կատարել է Երևան-Էրեբունի երգը, ինչից հետո կայացել է ծաղկեպսակների զետեղման արարողություն:
Միջոցառմանը ներկա էին Ավինյոնի քաղաքապետ տկն. Սեսիլ Էլը, սենատոր Կլոդ Օն, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ժան-Ֆրանսուա Սեզարինին, տեղական ինքնակառավարման մարմինների պատգամավորներ, շրջանի և դեպարտամենտի ղեկավարության, հայ համայնքի ներկայացուցիչներ: