5753 դիտում
19:02 25-04-2018
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Ստրասբուրգում
Ապրիլի 24-ին Ստրասբուրգ քաղաքի Հանրապետության հրապարակի «Մեր զոհերը» հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող միջոցառում:
Ելույթով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը, ով իր խոսքում, կարևորելով ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարը, ընդգծեց, որ Հայաստանն այլևս այդ պարքարի առաջամարտիկներից է։ Տարբեր միջազգային կառույցներում հայկական դիվանագիտության ջանքերից բացի, հիշատակեց նաև այս տարի ՀՀ Ազգային ժողովի կողմից Իրաքում եզդիների դեմ ահաբեկչական խմբավորումների իրականացրած ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը։
Հայաստանի դեսպանը, եզրափակելով իր ելույթը, ընդգծեց․ «Մեծ եղեռնը, սիրելի հայրենակիցներ, յուրաքանչյուր հայի ընտանիքի պատմության մաս է։ Բայց Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը, այլևս սգո օր չէ, այլ խորհրդանշում է հայ ժողովրդի վերածնունդը։ Հենց վերածնունդի և հավերժության խորհրդով էլ Եվրոպայի խորհրդի պալատի դիմաց այս տարվա հունվարից վեր է խոյանում Ստրասբուրգում hայկական առաջին խաչքարը»։
Ելույթներով հանդես եկան նաև Ստրասբուրգի հայ համայնքային կառույցների ղեկավարները, ինչպես նաև՝ հրեական և ռուանդայական կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ներկա էին Ստրասբուրգ քաղաքի ավագանու, քաղաքապետարանի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Նմանատիպ նյութեր
5267 դիտում
12:05 01-05-2018
Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում
4371 դիտում
15:27 24-04-2018
Լոնդոնում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7413 դիտում
23:30 24-04-2018
Ուկրաինայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ