Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկեց քայլերթը դեպի Հանրապետության հրապարակ. Tert.am
Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկած երթը շարունակվում է: Ցուցարարների շարքերը անընդհատ համալրվում են: Երթի մասնակիցներն այժմ հասել են Գարեգին Նժդեհ փողոց–Արշակունյաց պողոտա խաչմերուկ:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկեց քայլերթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին նախատեսված է հանրահավաք անցկացնել:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքին հայտարարել էր անհնազանդության ակցիաները դադարեցնելու և խորհրդարանում հանդիպումներ սկսելու մասին:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/30/pashinyan/2675000]այստեղ[/url]