«Բարսելոնան» վերջին 4 տարում երրորդ անգամ դուբլ ձևակերպեց. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում 4:2 հաշվով հաղթելով «Դեպորտիվոյին», «Բարսելոնան» ժամկետից շուտ նվաճեց չեմպիոնի կոչումը:
Կատալոնական ակումբը այդպիսով ոսկե դուբլ ձևակերպեց: Թիմը պատմության մեջ 25-րդ անգամ նվաճեց Իսպանիայի առաջնությունն ու Իսպանիայի Գավաթը:
«Բարսելոնային» հաջողվեց դուբլ ձևակերպել մեկ մրցաշրջանում՝ վերջին չորս տարիների ընթացքում երրորդ անգամ:
Բացի այդ, Լիոնել Մեսին և Անդրես Ինյեստան 9-րդ անգամ նվաճեցին Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, ինչը ակումբային ռեկորդ է: