211652_close_icon
views-count30147 դիտում article-date 15:11 30-04-2018

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-ՀՀԿ հանդիպումը

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության հանդիպումը: Իսկ մինչ այդ, Ն. Փաշինյանը հանդիպել է «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններս հայտարարել են, որ մայիսի 1-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստում պատրաստ են քվեարկել Ն. Փաշինյանի օգտին: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նմանատիպ նյութեր