211652_close_icon

ՀՀԿ գրասենյակում ընթանում է Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ-ականների հետ

views-count5500 դիտում article-date 18:40 29-01-2018
Հանրապետական կուսակցության գրասենյակում ընթանում է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ-ականների հետ: Արմեն Սարգսյանին ՀՀԿ գրասենյակի դիմաց դիմավորել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հանդիպումը փակ է լրատվամիջոցների համար: ՀՀԿ-ի հետ հանդիպումից անմիջապես հետո սպասվում է Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՅԴ-ի հետ: «Ելք»-ի հետ նախագահի թեկնածուն կհանդիպի հաջորդ շաբաթ, «Ծառուկյան» դաշինքի հետ հանդիպման մասին որեւէ տեղեկատվություն այս պահին հայտնի չէ:

Նմանատիպ նյութեր