ԱԺ-ում մեկնարկել է Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչների հետ
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ և Դաշնակցություն խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումն ընթանում է փակ դռների հետևում:
Սպասվում է, որ հանդիպումից հետո կհայտարարվի ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի պաշտոնական առաջադրումը։


