Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. նախատեսված են հանդիպումներ խմբակցությունների, այդ թվում՝ ՀՀԿ-ի հետ
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում հանդիպելու է խորհրդարանական բոլոր ուժերի հետ, այդ թվում՝ ՀՀԿ խմբակցության հետ։
«Այսօր ՀՀԿ-ի խմբակցության հետ հանդիպում կունենանք և պարզ կլինի, թե ինչպես են քվեարկելու վարչապետի ընտրության ժամանակ։ Հանդիպման ընթացքում պարզ կդառնան որոշ հարցերի պատասխաններ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փաշինյանը:
«Պետք է համոզեմ, որ կա քաղաքական այլ իրավիճակ։ Էլի եմ ասում՝ խնդիրն ինչ-որ մեկին վարչապետ ընտրելը կամ չընտրելը չէ: Խնդիրն այն մասին է, թե վաղն այս քաղաքական իրավիճակը կհանգուցալուծվի՞, թե ոչ»,-հավելեց նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «ԵԼՔ»-ի այսօրվա նիստում Հ վարչապետի պաշտոնում առաջադրվել է Ն. Փաշինյանի թեկնածությունը։