ԼՂՀ նախագահը հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին և 22-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը կարևորել է նման հանդիպումները քաղաքական եւ գործնական տեսանկյուններից: