Ջուզեպպե Գալատին և Յուլիա Լյովոչկինան հանդիպումներ են ունեցել ԱԺ խմբակցությունների հետ. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում են ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ, Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յուլիա Լյովոչկինան և իտալացի պատվիրակ Ջուզեպպե Գալատին։
Նրանք երեկ հանդիպումներ են ունեցել Հայաստանի խորհրդարանում։ Հանդիպումից հետո «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց.
«Մենք գիտենք, որ կոռուպցիայի հարցով նախկին բոլոր հանձնաժողովները, որոնք վարչապետին կից կառույցներ են եղել՝ մեռելածին են եղել։ Հայաստանի բոլոր վարչապետները եղել են Հայաստանի ամենահարուստ մարդիկ, և մենք հասկանում ենք, որ չէր կարող գործադիրի ղեկավարն անկախ կառույց ղեկավարել, կամ այդ կառույցը չէր կարող լինել անկախ։ Մենք հույս ունենք և ակնկալում ենք, որ առաջիկայում ստեղծվող մարմինը կլինի անաչառ»։
Ի դեպ, «Ելք»-ը, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը համախոհության սկզբունքով այդ կառույցում մեկ թեկնածու կարող են առաջարկել։ Առաջիկայում թեկնածուի շուրջ քննարկումները կսկսվեն»։
[b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում:[/b]