Հնդկական ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան Ժուկովսկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի «Իլ-38» ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել մերձմոսկովյան Ժուկովսկում: Ինքնաթիռի առջև շասին չի գործել:
Մոտ մեկ ժամ ինքնաթիռը մերձմոսկովյան օդանավակայանի շուրջ պտտվել է, և վառելիքը ծախսելուց հետո բարեհաջող վայրէջք է կատարել:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Կատարվածի առնչությամբ հետաքննություն է անցկացվում:
Ինքնաթիռը պատկանում է Հնդկաստանի ռազմաօդային ուժերին, որը վարել են են փորձարկիչ-օդաչուները: