Delta Airlines-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Նյու-Յորքի օդանավակայանում. ֆոտոշարք. տեսանյութ
Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Նյու-Յորքի LaGuardia օդանավակայանում: Վայրէջքից հետո ինքնաթիռը դուրս է եկել թռիչքային գոտուց և հարվածել է ցանկապատին: Բոլոր 125 ուղևորներն ու անձնակազմի 5 անդամները բարեբախտաբար չեն տուժել և տարհանվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ նման վայրեջքի պատճառը եղել է վառելիքի արտահոսքը:
Նման դեպքերը հազվադեպ չեն այս օդանավակայանում: Անցած տարվա մարտ ամսին նույն ավիաընկերության օդանավը նույնպես արտակարգ վայրէջք էր կատարել այն բանից հետո, երբ անձնակազմի խցիկում ապակու վրա ճաք էր առաջացել: Օդաչուն որոշում էր կայացրել ապահովության համար վայրէջք կատարել: