Կալիֆոռնիայում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ավտոճանապարհին. տեսանյութ
Կալիֆոռնիայի Իրվին քաղաքի ավտոճանապարհներից մեկում ականատեսները արձանագրել էին, թե ինչպես է փոքր շարժիչով ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում երթևեկելի գոտում:
Բարեբախտաբար, ոչ ոք միջադեպի հետևանքով չէր տուժել: Պարզվել էր, որ ինքնաթիռում եղել են հրահանգիչն ու երիտասարդ ուսանողը, ով դեռևս անհայտ պատճառներով վթարային վայրէջք էր կատարել ավտոճանապարհին: