Սալահին Մեքքայում հողատարածք կնվիրեն
«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահին ցանկանում են մահմեդաականների համար սուրբ համարվող Մեքքայում հողատարածք նվիրել:
Նման առաջարկով է հանդես եկել Մեքքայի քաղաքապետ Ֆարհադ Ալ-Ռուքին: «Այդ նվերը հարգանքի տուրք է եգիպտացի աստղին: Նա հայտնի է իր բարոյական բարձր հատկանիշներով և բարի բնավորությամբ:
Նա Բրիտանիայում դրսևորում է մահմեդականների լավագույն հատկանիշները, ինչի շնորհիվ նա դարձել է կրոնական հանդուրժողականության և էթնիկ արժեքների դեսպանը:
Հողն իրենն է, նրա համար մի քանի տարբերակ կա: Եթե նրան թույլատրված է հողատարածք ունենալ Մեքքայում, ապա դա իրենն է: Նա կարող է այն իրեն պահել, կարող է մզկիթ կառուցել, բարեգործական հիմնադրամ կամ ընդհանրապես վաճառել, գումարը վերցնել», ասել է Մեքքայի քաղաքապետը:


