211652_close_icon
views-count2444 դիտում article-date 12:36 26-04-2018

Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Avtodoria» ընկերության զարգացման և վաճառքի տնօրեններին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանն ընդունեց «Avtodoria» ընկերության զարգացման տնօրեն Մաքսիմ Նեչեուխինին և վաճառքի տնօրեն Միխայիլ Ժադովին։ Կարճ տեսահոլովակի միջոցով նրանք ներկայացրին իրենց գործունեության շրջանակներն ու առանձնահատկությունները, որը խելացի տրանսպորտային համակարգի գործուն մոդել է։ Համակարգը միտված է ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը: Այն հնարավորություն ունի ոչ միայն կազմակերպելու, ուղղորդելու երթևեկությունը, վերահսկելու տրանսպորտային հոսքերը, այլև վերլուծելու տրանսպորտային իրավիճակները: Նշվեց, որ համակարգը ներդրվել է մի շարք երկրներում և ակնհայտ է, որ դրա կիրառմամբ ճանապարհատրանսպորտային պատահարների կտրուկ նվազում է արձանագրվում։ Ընկերության ներկայացուցիչներն ընդգծեցին ներկայացվող համակարգի առավել արդյունավետ կիրառությունը հատկապես թունելներում և առաջարկեցին այն փորձարկել Հայաստանի ավտոճանապարհներից մեկում։ Վահան Մարտիրոսյանը մի շարք դիտարկումներից հետո առաջարկեց պիլոտային ծրագիր իրականացնել Երևան-Դիլիջան ճանապարհահատվածում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նախարարության համապատասխան ոլորտի մասնագետների հետ տեղում ուսումնասիրություններ իրականացնել, որից հետո քննարկել հնարավոր համագործակցության մանրամասները։

Նմանատիպ նյութեր