211652_close_icon
views-count2830 դիտում article-date 20:24 17-11-2017

Վահան Մարտիրոսյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարին և ծրագրային գործունեության մենեջերին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Եվրասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Իգնատովին և ծրագրային գործունեության մենեջեր Ալեքսանդր Ռաշչիկովին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց արդեն ձևավորված համագործակցությունը և դրա զարգացմանը միտված քայլերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, կողմերն անդրադարձան ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման ոլորտներում ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի շրջանակներում ընթացող աշխատանքների կատարման և ֆինանսավորման ժամկետներին առնչվող հարցերին: Վահան Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ ԵԶԲ-ն կմասնակցի նաև նախարարության գործունեության մյուս ոլորտներում իրականացվող ծրագրերին: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր