Աժ իրավական ապահովման բաժնի պետը ևս միացավ պայքարին. նա հայտարարություն է տարածել
ՀՀ ազգային ժողովի իրավական ապահովման բաժնի պետ Վահե Դանիելյանը միացել է պայքարին: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Հպա՛րտ քաղաքացիներ, ես՝ ՀՀ ազգային ժողովի իրավական ապահովման բաժնի պետ Վահե Դանիելյանս, միանում եմ ժողովրդի արդար պայքարին: Ժողովորդը հեղափոխության, այդ թվում՝ իշխանափոխության անօտարելի իրավունք ունի ՑԱՆԿԱՑԱԾ ժամանակ՝ անկախ ընտրությունների կարգից և ժամանակացույցից:
Բոլոր այն դեպքերում, երբ հանրային իշխանությունը ակնհայտ գործում է քաղաքացիների շահերի դեմ, այս իրավունքը նաև ամեն քաղաքացու պարտականությունն է դառնում՝ որպես բռնակալության դեմ երաշխիք: Ոստի՝ սատարում եմ ժողովրդի կողմից ներկայացված վարչապետի թեկնածուին՝ հաղթանակով ավարտելու սկսված գործընթացը: Հավաստիացնում եմ, որ պետական ծառայության մեջ բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր ծառայել և ծառայում են ոչ թե առանձին մարդկանց, խմբերի ու նրանց մասնավոր շահերին, այլ միայն Սահմաննադրությանը, օրենքներին, հայ ժողովրդին ու հայրենիքին:
Եթե կան այլ հանրային ծառայողներ ևս, ովքեր իրենց զորակցությունն են հայտնում ժողովրդի արդար պահանջներին, կարող են մեկնաբանությունում ավելացնել + և զբաղեցրած պաշտոնը: Այս հայտարարությանը միացել են նաև ՀՀ արդադադատության նախարարության համակարգի իրավական ապահովման բաժնի պետ Էմիլ Մարգարյանը և «Օրենսդրության զարգացման» հիմնադրամի հետ կապերի բաժնի պետ Գոհար Հակոբյանը»: