Յուրա Մովսիսյանը Շվեդիայում առաջին իսկ խաղում հեռացվել է խաղադաշտից եւ 2 խաղով որակազրկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Շվեդիայի առաջնության ԱԻԿ-«Յուրգորդեն» խաղում (2:0) ոչ մարզական վարքագծի համար պատժվել է:
30-ամյա հայ ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել էր «Յուրգորդեն» եւ առաջին իսկ խաղում հեռացվել է խաղադաշտից:
Հանդիպման վերջին վայրկյաններին Մովսիսյանը բախվել է մրցակցի պաշտպան Դանիել Սունդգրենի հետ, որի ընթացքում գլխով հրել է նրան: Այս արարքի համար նա որակազրկվել է 2 խաղով: