«Ռեալի» սանը «Մանյցի» կազմում իր առաջին խաղում սարսափելի խախտման համար որակազրկվել է 5 խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանական «Մայնցի» կիսապաշտպան Խոսե Ռոդրիգեսը խիստ պատիժ է ստացել Գերմանիայի առաջնությունում «Աուգսբուրգի» հետ խաղում (3:1) կոպիտ խախտման համար:
«Ռեալի» 21-ամյա սանը հանդիպման 85-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել և ընդամենը 6 րոպե անց կարմիր քարտ ստացել Դոմինեկե Կորեի դեմ կանոնները խախտելու համար: Այդ խախտման համար Ռոդրիգեսը որակազրկվել է 5 խաղով:
Նշենք, որ այդ հանդիպումը Ռոդրիգեսի համար առաջինն էր Բունդեսլիգայում: