Ադրբեջանը նոր վարչապետ ունի
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը վարչապետ է նշանակել իր օգնական Նովրուզ Մամեդովին, հաղորդում է haqqin.az պորտալը։
Նրա թեկնածությունն այսօր հաստատել է Միլի Մեջլիսը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրությունները կայացել են ապրիլի 11-ին, որում 4-րդ ագամ անընդմեջ գործող նախագահ Ալիևը հաղթանակ է տարել ընտրողների ձայների 86,02 %-ով:
Հայտնել էինք նաև, որ ընտրություններն ընթացել են մեծաթիվ ու կոպտագույն խախտումներով։ Այդ առնչությամբ ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել էր, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում՝ անբավարար մրցակցությամբ: