11241 դիտում
10:19 05-06-2018
Ադրբեջանը որոշակի ակնկալիքներ ունի ՀՀ նոր իշխանություններից. Թրեյսի Ջերման. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Եվրոպացի ռազմական փորձագետ Թրեյսի Ջերմանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զորքերի տեղաշարժին և դրա հնարավոր պատճառներին՝ ասել է, թե պատահական չի ընտրվել հայ-ադրբեջանական սահմանը և այս ուղղությունը։ Վերլուծաբանի կարծիքով ադրբեջանական կողմը շատ լավ հասկանում է, որ այստեղ ցանկացած փոփոխություն անհանգստություն է պատճառելու հայկական կողմին, քանի որ սա անմիջականորեն Հայաստանն է։
Դիտարկմանը, թե կա կարծիք, որ սահմանի այս հատվածում գործողություններ նախաձեռնելով՝ Ադրբեջանը ցանկանում է շեղել հայկական ԶՈւ-ի ուշադրությունը և ավելի լայնածավալ գործողություններ սկսել ԼՂ-ի ուղղությամբ, վերլուծաբանն արձագանքել է՝ ասելով, որ տեսականորեն ոչինչ բացառել պետք չէ։
«Բայց կարծում եմ՛ ներկայումս նման բան չի լինի, քանի որ միջազգային համայնքը, ադրբեջանական կողմը որոշակի ակնկալիքներ ունեն ՀՀ նոր իշխանություններից, ինչը բնական է, պետք է տեսնեն, թե ինչպես է բանակցում ՀՀ նոր իշխանությունը, առանց բանակցելու նոր իշխանության հետ գործողությունները չափազանց խոցելի կարող են լինել, հատկապես, երբ միջնորդներն ակտիվորեն աշխատում են բարձր մակարդակի հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։ Կարծում եմ՝ բարձրաստիճան հանդիպումը երկար սպասեցնել չի տա»,- ասել է Ջերմանը»։
[b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6147 դիտում
10:42 10-07-2018
Նոր իշխանությունը կարևոր և ողջունելի քայլեր անում է, բայց թույլ է տալիս նաև սայթաքումներ․ «Հայկական ժամանակ»
1916 դիտում
20:23 27-07-2021
ԱՄՆ-ը կարևորում է հայկական սփյուռքի դինամիկ ջանքերը. դեսպան Լին Թրեյսի
2051 դիտում
11:11 23-08-2021
Հակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Լին Թրեյսի
Այս բաժնից
1078 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»