8843 դիտում
10:36 21-04-2018
ՆԱՏՕ-ն և ՌԴ-ն քննարկել են ռազմական հնարավոր բախումը կանխելու հետ կապված հարցեր․ «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականները հանդիպել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և քննարկել Սիրիայում առկա իրավիճակը: Հանդիպմանը ռուսական կողմը ներկայացնում էր Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, իսկ ՆԱՏՕ-ի կողմից բանակցություններին մասնակցում էր ՆԱՏՕ-ի գերագույն միացյալ հրամանատար Քուրթիս Սկապարոտին: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4358385.html]«Ամերիկայի ձայնը»[/url]:
Քննարկվող թեմաների շարքում է եղել նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ծավալած ակտիվությունը Եվրոպայում: Հիշեցնենք, որ վերջին տարիներին Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունները կտրուկ լարվել էին 2014 թվականի Ղրիմի բռնակցումից հետո: Սիրիական հակամարտությունը ևս բացասաբար է ազդել կողմերի հարաբերությունների վրա: 2013 թվականից ի վեր սա առաջին հանդիպումն էր նրանց միջև:
ՆԱՏՕ-ի աղբյուրները հաղորդում են, որ Բաքվի հանդիպմանը քննարկվել են ռազմական ակտիվության և կողմերի միջև ռազմական հնարավոր բախումը կանխելու հետ կապված հարցեր: Ռուսական կողմի հաղորդմամբ, քննարկվել են վստահության մեծացման միջոցների և միջադեպերի կանխման վերաբերյալ խնդիրներ:
Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, Ադրբեջանում Վալերի Գերասիմովը հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որի ընթացքում քննարկվել են ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:
Ադրբեջանի նախագահը հանդիպել է նաև ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ:
Նմանատիպ նյութեր
1367 դիտում
09:37 27-07-2021
Վենդի Շերմանը Չինաստանի իշխանությունների հետ քննարկել է մարդու իրավունքների հետ կապված հարցեր․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
592 դիտում
08:57 08-05-2024
Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»