Ջեկ Ուիլշեր. Շնորհակալություն ամեն ինչի համար, բոս
«Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշերը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի՝ հրաժարական տալու [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/20/1094197/]հայտարարությունը[/url]:
«Մարդ, որն ինձ՝ 16-ամյա պատանուն, առաջին շանսը տվեց, ցույց տվեց իր խորը վստահություն ու աջակցությունը: Իսկական ջենթլմեն, իմ կարիերայի ամենածանր պահերին կարծես հայր լիներ: Նա միշտ ինձ հավատում էր, երբ ուրիշները չէին հավատում:
Շնորհակալություն ամեն ինչի համար, բոս: Այժմ հերթը մերն է», ասել է Ուիլշերը: