Պեպ Գվարդիոլա. Շնորհակալություն ամեն ինչի համար, Անդրես
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է կատալոնական ակումբից Անդրես Ինյեստայի հեռանալու [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/27/1094744/]որոշումը[/url]:
«Ես կարող եմ երկար խոսել, թե ինչ նշանակություն ունի Անդրեսը «Բարսելոնայի» և ֆուտբոլի համար:
Վերջին 15 տարվա «Բարսելոնայի» պատմությունը հնարավոր չէր լինի առանց նրա: Ես ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել նրան, քանի որ խաղադաշտում ստեղծագործելով ու արարելով, նա օգնեց ինձ ավելի լավ հասկանալ ֆուտբոլը:
Սրան գումարեք նրա կողմից նվաճված տիտղոսների քանակը, նրա խաղաոճը, որը օրինակ է ծառայում, թե ինչպես պետք է պրոֆեսիոնալ մնալ խաղադաշտում և նրա սահմաններից դուրս:
Մեծագույն շնորհակալություն քեզ, Անդրես, ամեն ինչ համար, ինչ արել ես», ասել է Գվարդիոլան: