«Մալագան» առաջինը թոփ-7 լիգաներից դուրս թռավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Մալագան» պարտվեց «Լևանտեին»՝ 0:1:
Այսպիսով, Պրիմերայի ավարտից 5 տուր առաջ «Մալագան» դուրս թռավ երկրորդ դիվիզիոն: Թիմը վաստակել է 17 միավոր և 18-րդ հորզոնականից բարձր տեղ չի կարող գրավել:
«Մալագան» Իսպանիայի առաջնությունում անցկացրեց 10 մրցաշրջան անընդմեջ, լավագույն արդյունքը՝ 4-րդ տեղը 2011/12 մրցաշրջանում:
Անդալուսիական թիմը առաջինը Եվրոպայի թոփ-7 լիգաներից դուրս թռավ: Մոտ ժամանակներս նրան կարող են հետևել «Բենեվենտոն» (Իտալիա) և Խաբարովսկի ԲՄԱ-ն (Ռուսաստան):