«Մալագան» զայրացած է, որ մրցավարը հաշվել է «Բարսելոնայի» գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մալագայի» պաշտպան Լուիս Էրնանդեսը զայրացած է մրցավար Պաբլո Ֆուերտեսի որոշումից, որը Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բարսելոնայի» հետ խաղում (0:2) հաշվել էր Ժերար Դելոֆեուի գոլը:
Կատալոնացիները բացել էին խաղի հաշիվը, երբ Լյուկա Դինը եզրից փոխանցում էր կատարել Դելոֆեուին, թեպետ գնդակն արդեն հատել էր դաշտի եզրը:
«Գնդակը կես մետր դուրս էր եկել գծից, սա աբսուրդ որոշում է: Հերթական անգամ մենք տուժում ենք մրցավարական սխալներից:
Ես միշտ ասել եմ, որ մրցավարների աշխատանքը բարդ է, սակայն մենք «Էյբարից» գոլ բաց թողեցինք խաղից դուրս վիճակից, հետո՝ «Վալենսիայից»: Ինը խաղից վեցում մենք գոլեր ենք բաց թողել մրցավարական սխալների պատճառով», ասել է Էրնանդեսը: