211652_close_icon

Ինչի՞ շուրջ կարող է տեղի ունենալ նախագահի առաջարկած երկխոսությունը. «Ժողովուրդ»

views-count6330 դիտում article-date 09:37 20-04-2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախագահական երկու ժամկետից հետո արդեն վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ Հայաստանում մեկ շաբաթից ավելի անցկացվող բողոքի ցույցերը լուրջ անհանգստություն են պատճառել իշխանություններին, և հիմա նրանք ընդդիմությանը երկխոսության առաջարկ են անում: Նախօրեին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այդ մասին ակնարկել է ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը: Երեկ արդեն իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն է հայտարարություն տարածել` նշելով, թե բողոքի ցույցերը «համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայու­թյունն են», ու կոչ արել խորհրդարանական ուժերին նորընտիր նախագահի հովանու ներքո քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծել: Այս հայտարարության համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին նշել է. «Իմ խորին համոզմամբ, նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է. ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուր­ժողականությունը: Որպես պետության ղեկավար` ես հրավիրում եմ կողմերին երկխոսության` ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը: Միաժամանակ դժվար է պատկերացնել, թե ինչի շուրջ կարող է տեղի ունենալ այդ երկխոսությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր