859 դիտում
15:59 02-04-2019
Brexit-ի շուրջ վճռորոշ քվեարկությունը կարող է տեղի ունենալ ապրիլի 4-ին. The Sun
Բրիտանական խորհրդարանում Brexit-ի (ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը) պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ վերջնական քվեարկությունը, որը վարչապետ Թերեզա Մեյի կողմից կնքվել է Եվրամիության հետ, կարող է տեղի ունենալ ապրիլի 4-ին: Այդ մասին հայտնել է The Sun թերթը:
Նշեմք, որ ապրիլի 1-ին բրիտանական խորհրդարանի պատգամավորները մերժել են համաձայնագրի նախագծի բոլոր 4 այլընտրանքային տարբերակները։ Դրանք ընտրվել էին Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուի կողմից:
The Times հրատարակության քաղաքական մեկնաբանի խոսքով՝ թագավորության ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը ապրիլի 2-ին դիմելու է վարչապետ Մեյի կաբինետին՝ խնդրելով քննարկել Brexit-ի հարցի շուրջ հանրաքվեի անցկացման հնարավորությունն այն բանի կապակցությամբ, որ ո՛չ պահպանողականները, ո՛չ երկիրն ինքը չեն կարող թույլ տալ ընտրությունների անցկացում:
Նմանատիպ նյութեր
8116 դիտում
18:59 16-10-2020
ՈւԵՖԱ-ն Ռուսաստանին և Ադրբեջանին կարող է զրկել Եվրո-2020-ի խաղերն անցկացնելու իրավունքի. The Sun
2621 դիտում
13:50 27-08-2019
Այսօր Նեյմարի տրանսֆերի շուրջ վճռորոշ օր է
Այս բաժնից
910 դիտում
12:13 23-04-2024
«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
589 դիտում
23:31 22-04-2024
Ռուս խաղաղապահները լքել են Ղարաբաղը, քանի որ նրանց համար այլևս գործառույթներ չեն մնացել. Պեսկով