Սերժ Սարգսյանի հրամանագրով Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար»,-ասված է Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում: