2432 դիտում
09:27 11-11-2014
Վաչե Գաբրիելյանը՝ ՀՀ փոխվարչապետ նշանակվելու հավանականության մասին. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը կարող է հայտնվել «նավից պարահանդես» վիճակում: Թերթի աղբյուրները պնդում են, որ չափազանց մեծ է հավանականությունը, որ նա նշանակվի ՀՀ փոխվարչապետ:
«Հենց այսօր Գաբրիելյանը փոխվարչապետ նշանակվել չի կարող, որովհետև ՀՀ Սահմանադրությամբ, այդ կարգավիճակին արժանանալու համար նախ հարկավոր է նախարար լինել: Կասկածից վեր է, սակայն, որ հենց Գաբրիելյանն է նշանակվելու միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար:
Երեկ Ազգային ժողովը հրատապության կարգով սկսել է քննարկել այսպիսի նախարարություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը և կառավարության խնդրանքով հարցը քննարկելու է հատուկ ընթացակարգով, երկրորդ ընթերցումը տեղի է ունենալու առաջինից հետո 24 ժամվա ընթացքում: Սա նշանակում է, որ տասն օրվա ընթացքում նոր նախարարությունը ստեղծված կլինի, նախարարը նշանակված: Ոմանք համոզված են, որ նույն փաթեթով կլուծվի նաև փոխվարչապետի նշանակման հարցը»,-հավելում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են