Նեթանյահուն Սիրիայում հարվածներ հասցնելուց առաջ ձեռք է բերել Թրամփի համաձայնությունը. WSJ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սիրիայում հարվածներ հասցնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ և միայն դրանից հետո է ապրիլի 9-ին հրաման արձակել հարվածներ հասցնել Հոմս նահանգում տեղակայված ավիաբազային։
Այդ մասին գրում է The Wall Street Jօurnal թերթը՝ իր աղբյուրներին հղումով։
Թերթի տվյալներով՝ Նեթանյահուն հրամանը տվել է այն բանից հետո, երբ նշված ավիաբազա է տեղափոխվել իրանական ՀՕՊ համակարգ։
Վերացվել է նաև այն անգարը, որում իրանական անօդաչուներ էին գտնվում։