Կիևում ՉԼ-ի եզրափակիչ խաղին սպասվում է 50 հազ. օտարերկրացի երկրպագու
Ուկրաինայի Ներքին գործերի նախարարությունը պատրատվում է տարբեր երկրներից 50 հազ. երկրպագուների ժամանմանը՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը:
Ուկրաինացի իրավապահները մայիսի 18-ից մինչև 28-ը կուժեղացնեն հակաահաբեկչական միջոցառումների մակարդակը, մասնավորապես, մարզադաշտի ողջ երկայնքով կտեղադրվեն բետոնե սյուներ:
Խաղի անցկացման ընթացքում, բացի ոստիկանական ուժերից, հասարակական կարգի պահպանման համար կներգրավեն Ազգային գվարդիայի մոտ 3 հազար մարտիկ:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին՝ Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում: