211652_close_icon
views-count8722 դիտում article-date 16:30 06-07-2018

Ռուսաստան-Խորվաթիա. բոլոր տոմսերը սպառված են. սպասվում է մոտ 10 հազ. օտարերկրացի երկրպագու

ԱԱ-2018-ի Ռուսաստան-Խորվաթիա 1/4 եզրափակիչ հանդիպման բոլոր տոմսերը սպառված են, հայտնել է Կրասնոդարի երկրամասի փոխնահանգապես Նիկոլայ Դոլուդան, որը ղեկավարում է տարածաշրջանում մրցաշարի անցկացման հարցերը: «Ռուսաստան-Խորվաթիա հանդիպմանը սպասվում է 7-10 հազ. օտարերկրացի երկրպագու: Մարզադաշտը լցված է լինելու 100 տոկոսով. բոլոր տոմսերը վաղուց վաճառված են: Ինչպես գիտեք, այդ խաղը հսկայական հետաքրքրություն է առաջացնում. Սոչի են ժամանելու լրացուցիչ գնացքներ Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Ռոստովից: Ավելացել է նաև չարթերային չվերթների քանակը: Քաղաքն ու մարզադաշտը ամբողջությամբ պատրաստ են ընդունել հյուրերին: Դիտարժան խաղի ենք սպասում», ասել է Դոլուդան: Ռուսաստան-Խորվաթիա հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին, Սոչիում՝ ժամը 22:00-ին:

Նմանատիպ նյութեր