ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվեց ՀՀ վարչապետ
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելու մասին.
Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-10-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել վարչապետ:
[b]ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ[/b]