Տարոն Մարգարյանը՝ ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանին փոխքաղաքապետ նշանակելու խոստումը չի կատարել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեռ Երևանի ավագանու ընտրություններից առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ական Նաիրա Նահապետյանին`ՀէԿ-երի Նառային, խոստացել էր նշանակել փոխքաղաքապետ: Անգամ ասել է, թե այդ որոշումը «գեղեցիկ կնայվի գենդերային հավասարության տեսանկյունից, քանի որ ԱԺ-ում էլ երկար ժամանակ փոխնախագահներից մեկը միշտ կին է եղել:
Սակայն Մարգարյանն այդպես էլ իր խոստումը չի կատարել` փոխարենը Նահապետյանին որպես փոխհատուցում տալով ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է Նաիրա Նահապետյանին, սակայն նա հայտնեց, թե Ժնևում է և չի կարող խոսել. «Դու ռոումինգ ես հիմա զանգել, ես գործարար համաժողովի եմ»: Երբ մեր թղթակիցը կրկնել է հարցը, ահռելի հարստության տեր, բազմաթիվ ՀԷԿ-երի սեփականատեր Նահապետյանն ասել է. «Չեմ կարող չեմ կարող, փողերը գնացին, լավ մերսի, ցտեսություն», և արագ անջատել հեռախոսը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]