Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Ապրիլի 16-ին, 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ուշ երեկոյան, 20-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում և Մեղրիի լեռնանցքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: