ՀՀ-ի դեպքում 20 տոկոսի մասին խոսակցությունը ձևական պայմանականություն է. Լոռ Դելքուր. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Հայաստանը հնարավորություն կունենա սկսել իրականացնել համաձայնագրի մեծ մասը, հատկապես այն հատվածները, որոնք առնչվում են ԵՄ իրավասություններին և ոչ ԵՄ անդամ երկրներին, իսկ մեծ հատվածը վերաբերում է ԵՄ-ին»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է եվրոպացի փորձագետ Լոռ Դելքուրը` անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացված ՀՀ-ԵՄ համաձայնագրին: Դելքուրի հավաստմամբ` ասոցացման համաձայնագրերի մեծ հատվածը սկսել է իրագործվել ստորագրումից հետո, նաև ԵՄ-ին երեք ասոցացված երկրների դեպքում: Այսինքն` նրա խոսքով, մինչ ԵՄ-ի կողմից այս համաձայնագրի ամբողջական վավերացումը, Հայաստանը հնարավորություն կունենա սկսել իրականացնել համաձայնագրի մեծ մասը: Եվ պաշտոնական վավերացումից հետո միայն ԵՄ-ն կկարողանա արագացնել ՀՀ-ի բարեփոխումների գործընթացը, կկարողանա ինչ-որ կերպ ազդել համաձայնագրի լիարժեք ներդրման վրա:
Դելքուրի խոսքով` համաձայնագրի այն հատվածները, որոնք վերաբերում են ԵՄ երկրներին, չեն կարող իրագործվել: «ՀՀ-ի դեպքում, կարծում եմ, համաձայնագրի մեծ մասը և գուցե նախանշվածից ավելին ուժի մեջ մտնի, իսկ 20 տոկոսի մասին խոսակցությունը ձևական պայմանականություն է, քանի որ նման համաձայնագրի համար իսկապես անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր երկրների վավերացումը և մանդատը»,- ասել է նա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]