Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
Ապրիլի 13-ին, ժամը 19:44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մելիք Սիրեկանյան փողոցի թիվ 21 հասցեի մոտակայքում արգելափակվել է «DAF» մակնիշի 700 NN 71 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: