7917 դիտում
17:29 13-04-2018
Օմանցուն ավազակության ենթարկած գվինեացին հայտնաբերվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ապրիլի 12-ին, ժամը 5-անց 55-ին, 1-02 զանգահարած Օմանի քաղաքացին հայտնեց, որ մի անծանոթ փորձել է իրեն սպանել և թալանել է՝ գողացել փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեցին կատարվածի հանգամանքները։
Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու գտնվելու վայրը: Ժամեր անց ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները ավազակային հարձակման և մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկեցին Գվինեայի քաղաքացի, 30-ամյա Բահ Ալֆա Ամիր Անայուինին։
Կասկածյալը ձերբակալված է, գողոնն՝ առգրավված։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
13029 դիտում
22:30 27-02-2018
Անձի առևանգման և ավազակության համար հետախուզվողը հայտնաբերվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1590 դիտում
18:32 27-10-2022
Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոյ թաղամասում
2294 դիտում
19:00 02-10-2014
Վանաձորում 30-ամյա կնոջը վրաերթի ենթարկած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվեց. տեսանյութ