Երևանի Բրյուսովի անվ. պետական համալսարանի աշխատակիցները դիմում են դատարան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է Երևանի Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացահայտված չարաշահումների գործը, համալսարանի աշխատակիցներն իրենց իրավունքները վերականգնելու համար դիմում են դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապրիլի 11-ին լեզվահասարակագիտական համալսարանի դեմ դատական հայց է ներկայացրել Լյուդմիլա Մկրտչյանը` պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքին: Ավելի վաղ այս բուհի դասախոսներից Սոնա Խլղաթյանն էր նման հայց ներկայացրել դատարան, սակայն նրան մերժել էին, և հիմա նա էլ բողոքարկել է գործը ՀՀ վերաքննիչ դատարանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]