211652_close_icon

Բնակարան դերասանին՝ մշակույթի նախարարի, Տիգրան Համասյանի, Կարգին Հայկոյի և այլոց նվիրատվությամբ. Aravot.am

views-count12469 դիտում article-date 20:10 12-04-2018
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին կից թատրոնի աջակցման հիմնադրամը, որը ստեղծվել էր անցած տարվա հունիսին՝ թատրոնի աշխատակիցների սոցիալական խնդիրներն ու տեխնիկական վերազինման հարցը լուծելու նպատակով, մարտի 27-ին՝ թատրոնի միջազգային օրը ծառայողական բնակարան է ձեռք բերել ու տրամադրել դերասան Արկադի Ղարագուլյանի ընտանիքին։ Արկադի Ղարագուլյանը երկար տարիներ աշխատում է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, նա Ջավախքից է, Գյումրիում բնակվում է վարձով։ Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը։ Նա ասաց, որ բնակարանը 3 սենյականոց է, գտնվում է Գյումրու Անի թաղամասում։ «Ինչպես խոստացել էինք մեր սեպտեմբերյան ասուլիսի ժամանակ, երբ ազդարարում էինք նոր թատերաշրջանի բացումը, մինչև 2018 թվականի մարտի 27-ը՝ մեր մասնագիտական տոնը, մենք կարողանանք մեկ արվեստագետի ապահովել բնակարանով։ Ու մենք եղանք մեր խոստման տերը, կարողացանք մինչև մարտի 27-ը 3 սենյականոց բնակարան ձեռք բերել։ Հոգաբարձուների խորհրդին ներկայացրեցինք շահառու արվեստագետին, հոգաբարձուների խորհուրդը տվեց համաձայնությունը, գնացինք, դիտեցինք տունը, որը շատ հարմարավետ, նորմալ է, որոշակի վերանորոգման աշխատանքների կարիք կա, որը հետագայում կկատարի հիմնադրամը», -ասաց Տիգրան Վիրաբյանը։ Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2018/04/12/948944/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր