8248 դիտում
08:06 11-09-2015
Հայկոյի և Մկոյի միջև տարաձայնությունները չեն եղել պատճառը, որ «Կարգին հաղորդում»-ը դադարեց նկարահանվել. «Ժամանակ»
Դերասան Մկրտիչ Արզումանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր եւ Հայկոյի հարաբերություններին.
«Հասարակության մեջ կարծիք կա, որ Հայկոն եւ Մկոն մեկ ամբողջական էին եւ նրանց հումորն էր ամենալավը: Դուք համամի՞տ եք, որ դրանք ամենաստացված նախագծերն էին:
Բնականաբար, ստացված էր «Կարգին հաղորդումը», եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Դա մեր ամենաստցված պրոյեկտներից մեկն էր: Անեկդոտից ուժեղ բան հնարավոր չէ մտածել, մինչեւ այսօր դա ապացուցված է: Անեկդոտը, որը ժողովրդի կողմից ստեղծված է, ունի սկիզբ, ընթացք եւ վերջ, արդեն սցենար է: Քեզ ուղղակի մնում է գեղեցիկ կերպով դա մատուցել, ապահովել գեղեցիկ ընթացք եւ գեղեցիկ ձեւով նկարահանել: «Կարգին հաղորդում»-ից հետո ես նմանատիպ պրոյեկտ չեմ մտաբերում: Կարծում եմ՝ փորձ չի արվել, եղել են սիթքոմներ եւ գեղարվեստական ֆիլմեր: Ես այդ ֆորմատի մեջ նոր բան չեմ տեսել, բայց կան բազմաթիվ լավ պրոյեկտներ, որոնք ունեն իրենց ասելիքը:
Նույն ձեւաչափով հնարավո՞ր է նորից համագործակցել:
Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ մենք ոչ թե խնդիրների պատճառով չենք նկարել «Կարգին հաղորդում»-ը, այլ այդ հաղորդումն արդեն սպառել էր իրեն: Որովհետեւ մենք նկարահանեցինք հազաից ավելի անեկդոտ եւ ուղղակի վերջացան անեկդոտները: Հանդիսատեսը կհիշի, որ մենք դրանից հետո արեցինք «Կարգին սերիալ»-ը, որը երկար գնաց: Այնպես որ կարծիքը, թե մեր ինչ-որ տարաձայնությունների պատճառով դադարեց «Կարգին հաղորդում»-ը, չի համապատասխանում իրականությանը»:
Նմանատիպ նյութեր
12397 դիտում
20:10 12-04-2018
Բնակարան դերասանին՝ մշակույթի նախարարի, Տիգրան Համասյանի, Կարգին Հայկոյի և այլոց նվիրատվությամբ. Aravot.am
84358 դիտում
18:09 10-10-2018
Ես լինելու եմ Կարգին Հայկոյի ամենամեծ և օբյեկտիվ քննադատը, իմ աչքից ոչինչ չի վրիպելու.. Մենուա Հարությունյան
Այս բաժնից
1471 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1123 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»