1236 դիտում
18:22 10-04-2017
Հանձնարարվել է հետևողական ուշադրություն դարձնել ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքների որակին
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են փողոցներում, մայթերին, բակային տարածքներում, հրապարակներում, այգիներում, պուրակներում տեղադրված ընդհանուր օգտագործման գույքի` ձմռան ընթացքում վնասված հատվածների վերականգնման աշխատանքները:
Զեկուցվել է նաև, որ մասնավոր տնտեսվարողների մասնակցությամբ մայրաքաղաքի զբոսայգիներում և ընդհանուր օգտագործման
բոլոր տարածքներում շարունակվում են մաքրման աշխատանքները: Հանձնարարվել է վերոնշյալ գործընթացն ավարտել սահմանված ժամկետներում:
Զեկուցվել է, որ ապրիլի 7-ին գործարկվել են մայրաքաղաքի շատրվաններն ու ցայտաղբյուրները: Հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել վերջինների անխափան շահագործումը և հետագա հնարավոր անսարքությունների դեպքում արագորեն վերացնել նկատված թերությունները:
Աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում շարունակվում են 2017թ. ծրագրով նախատեսված փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման և ճաքալցման աշխատանքները: Այս ուղղությամբ հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքների իրականացումը՝ հետևողական ուշադրություն դարձնելով որակի պահպանմանը:
Նմանատիպ նյութեր
2510 դիտում
21:02 23-03-2017
Երևանում մեկնարկել են փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքները
1581 դիտում
16:22 27-03-2017
Մայրաքաղաքում մեկնարկել են 2017թ. ծրագրով նախատեսված ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքները
976 դիտում
15:44 28-03-2017
Մայրաքաղաքում մեծ թափով ընթանում են փողոցների ասֆալտբետոնե ծածկի նորոգման աշխատանքներ