2835 դիտում
17:20 04-10-2017
Տրանսպորտի նախարարը կարևորել է իտալական ընկերությունների ներգրավվածությունը ճանապարհաշինական և ՏՏ ոլորտներում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 4-ին ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին։
Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորեց տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում հայ-իտալական համագործակցության ամուր հիմքերը:
Վահան Մարտիրոսյանն անդրադարձավ իտալական կազմակերպությունների ու իտալացի մասնագետների ներգրավմամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերին՝ կարևորելով նրանց առավել ակտիվ մասնակցությունը։
Խոսելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդումային ծրագրի ներկա և հետագա ընթացքի մասին՝ նախարարը ներկայացրեց ծրագրում ներգրավված իտալական ընկերությունների աշխատանքի դրական ու բացասական արդյունքները: Նա ընդգծեց, որ նախարարության ներկայացուցիչներն ամենօրյա հսկողություն են իրականացնում առկա թերացումները շտկելու ուղղությամբ, նաև խնդրեց դեսպանին իր կողմից ևս ուշադրության կենտրոնում պահել խնդիրը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» համաձայնագրում առաջիկայում լրացում կատարելու մասին արձանագրության նախագծին առնչվող մի շարք հարցեր։
Նախարարը դեսպանին ներկայացրեց նաև վերջին օրերին Երևանում անցկացված ՏՏ ոլորտի մի շարք միջազգային համաժողովների արդյունքները և հույս հայտնեց, որ առաջիկայում իտալական ընկերությունների հետ ևս այս ոլորտում համագործակցության հիմքեր կստեղծվեն, կբարձրանա հայկական ՏՏ ոլորտի ընկերությունների ներգրավվածությունը և ներկայացվածությունը Իտալիայում։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
7468 դիտում
15:24 28-10-2017
Քննարկվել են իտալական ճանապարհաշինական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները
Այս բաժնից
868 դիտում
20:24 22-11-2024
Քննարկվել են ՀՀ-Շվեդիա համագործակցության խորացման և միջխորհրդարանական կապերի ընդլայնման հեռանկարները
1234 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
742 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ