22381 դիտում
14:31 12-04-2018
ՀՀ ոստիկանությունն արձագանքել է Նազենի Հովհաննիսյանին հայհոյանք հասցնելու մասին գրառմանը. Аrmenpress.am
Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանին հայհոյանք հասցնելու մասին գրառումը դիտարկվում է որպես վիրավորանք, և քանի որ Հայաստանում վիրավորանքն ապաքրեականացված է, ՀՀ ոստիկանությունը այս դեպքում որևէ քայլ չի կարող ձեռնարկել: «[url=https://armenpress.am/arm/news/929654.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
«Քաղաքացին կարող է դիմել դատարան և քաղաքացիաիրավական հարթակում լուծել այդ հարցը»,- ասաց Ջանոյանը:
Այն հարցին, թե այս դեպքում արդյոք չկան խուլիգանության հատկանիշներ, Ջանոյանը պատասխանեց, որ եթե քաղաքացին մտածում է, որ իր նկատմամբ կատարվել է խուլիգանություն պետք է մասնավոր գանգատով դիմի ոստիկանության բաժին: «Հաղորդման հիման վրա ոստիկանությունը կպարզի դա խուլիգանություն է, թե վիրավորանք: Կարծում եմ՝ ըստ Նազենի Հովհաննիսյանի գրառման` դա վիրավորանք է»,- ասաց Ջանոյանը:
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի կարծիքով` դեպքը կարելի է դիտարկել որպես հրապարակային վիրավորանք: «Այստեղ գործ ունենք քաղաքացիաիրավական հարաբերությունների հետ: Անձը կարող է դիմել քաղաքացիական հայցով, և դատարանը կարող է հրապարակային վիրավորելու մասին որոշում կայացնել, պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում կամ՝ վիրավորանք հասցրած անձը հրապարակային ներողություն խնդրի»,- ասաց Ղազարյանը:
Հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում [url=https://web.facebook.com/NazeniHov/posts/10214874039340315]գրառում [/url]է կատարել իր նկատմամբ վիրավորանք հասցնելու մասին: Հաղորդավարուհին նշել էր, որ մի խումբ անձինք իր հետևից հայհոյանքներ են հնչեցրել:
«Չկարողացա «չլսել», ասում եմ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈ՞Ւ ԵՔ ձեր խոսքերի համար, գոնե հասկանո՞ւմ եք ինչ եք ասում, կամ ԻՆՉԻ ԵՔ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԴՈՒՔ...ԹԵ՞ ձեր «տղամարդկությունը» միայն կնոջ մեջքի հետևից հայհոյանքով է դրսևորվո՞ւմ: Ասում եմ հասկանո՞ւմ եք որ էստեղ ԿԱՆԱՅՔ ԾՆՆԴԱԲԵՐՈՒՄ ԵՆ, ու ցավոք, նաև ձեզ պես վիժվածքների»,- գրել էր Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
2021 դիտում
12:29 21-03-2019
Հարկադիրն արձագանքել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանի ֆեյսբուքյան գրառմանը
2045 դիտում
17:26 05-10-2019
ՀՔԾ-ն արձագանքել է Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառմանը
Այս բաժնից
565 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
1006 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
874 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը